Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին
ՄիջազգայինԹուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր արտակարգ և լիազոր դեսպան Լևենթ Շահիկայային՝ ի պատասխան եվրոպական այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման: Ինչպես գրում է Hurriyet-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ տարածած հայտարարության մեջ: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Լյուքսեմբուրգի դեսպան Արլետտ Կոզեմիուսը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հետ է կանչել նաև Ավստրիայում և Վատիկանում իր դեսպաններին, որոնք ևս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն նույն քայլը չի իրականացրել Ռուսաստանի դեպքում, որի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, իսկ ՌԴ խորհրդարանը բանաձև է ընդունել է 1915-ի դեպքերի վերաբերյալ:
Մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը համապատասխան բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: