ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն է բացել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
ՄիջազգայինԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը պաշտոնապես Սահմանափակ դիտորդական առաքելություն է բացել Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, առաքելությունը ղեկավարում է դեսպան Գերթ-Հայնրիխ Արենսը:
Առաքելությունն իրականացնող խումբը բաղկացած է 11 փորձագետներից, որոնք հասատված են Անկարայում, և 18 երկարաժամկետ ուսումնասիրողներից, ովքեր աշխատելու են ողջ երկրի տարածքում:
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներն իրենց ուսումնասիրությունների արդյունքնում փորձելու են պարզել ընտրությունների համապատասխանությունը կառույցի առաջ Թուրքիայի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև այն, թե որքանով են խորհրդարանական ընտրությունները համահունչ երկրի օրենսդրությանը:
Աշխատանքային առաքելության ժամանակ ԵԱՀԿ ներկայացուցիչները հանդիպելու են տեղի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և թեկնածուների, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստների հետ: