Մոսկվա ժամանելուց առաջ Ֆաբիուսը Փարիզում կհանդիպի Քերրիին
ՄիջազգայինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը մայիսի 8-ին Փարիզում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Հանդիպումից հետո Ֆաբիուսը և Քերրին ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած 70-ամյակի կապակցությամբ:
Մայիսի 9-ին Ֆաբիուսը կուղևորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի հիշատակի միջոցառումներին, ինչպես նաև հանդիպումներ կանցկացնի ՌԴ իշխանությունների հետ: