Էրդողանը նախագահական նստավայրում պատմաբանների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը
ՄիջազգայինԹուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական իր նստավայրում պատմաբանների և ակադեմիկոսների հետ քննարկել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ:
Հանդիպմանը ներկա են եղել թուրքական առաջատար համալսարանների պրոֆեսորներ, վարչապետի գրասենյակին առընթեր պետական արխիվի փոխտնօրենը և այլոք:
Թե ինչ ելույթներ են հնչեցվել ընթրիքի ժամանակ, դեռևս հայտնի չէ, սակայն, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, մասնակիցները քննարկել են Առաջին աշխարհամարտի տարիների իրադարձությունները, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցը՝ թուրքական ժխտողականության տեսանկյունից: