Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Եմենի Ալ Հադիդա քաղաքի օդանավակայանը
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան Եմենի Ալ Հադիդա քաղաքում ռմբակոծել է օդանավակայանը և օդային պաշտպանության դիրքերը: Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջսցները, նաև ռմբակոծվել է մայրաքաղաք Սանայի Ֆաջ Ատան շրջանը, Սաադա քաղաքը:
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ նախորդ վեց օրերի ընթացքում 377 զոհ ու 2459 վիրավոր է գրանցվել Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունների հետևանքով: Սաուդյան Արաբիայի օդային ուժերը մայիսի 6-ին ավելի քան 150 հարվածներ են հասցրել Եմենի Սաադա նահանգին: Այս մասին հայտարարել է բակիլ ցեղախմբրի ներկայացուցիչ Հասան Աբու Հադրան: Նրա խոսքով՝ չնայած ռմբակոծություններին, ապստամբները շարունակում են պահել սաուդյական սահմանի մոտ գտնող Ջիզան և Նաջրան շրջանների իրենց դիրքերը: Ավելի վաղ Էր Ռիյադը հայտարարել է, որ սահմանային գոտում փոխհրաձգության հետև անքով սաուդացի հինգ զինվորներ զոհվել, ևս 11-ը վիրավորվել են: Եմենի աղբյուրերը տեղեկացրել էին 40-ից ավելի զոհեր մասին, որոնց թվում կան կանայք և երեխաներ:
Իրանի Կարմիր Մահիկի կազմակերպության ներկայացուցիչ Ալի Ասղար Ահմադին հայտարարել է, որ Իրանը մարդասիրական օգնության ինքնաթիռ է ուղարկել Եմեն, սակայն Սաուդյան Արաբիան թույլ չի տվել ինքնաթիռին վայրէջք կատարել մայրաքաղաք Սանայի օդանավակայանում: Այժմ Իրանը մտադիր է օգնություն ուղարկել նավով:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշեվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և, միաժամանակ, նոր գործողություններ սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: