Ուկրաինան Ադրբեջանին 10 նոր ԱՆ-178 ինքնաթիռ կմատակարարի
ՄիջազգայինՈւկրաինական պետական «Անտոնով» ձեռնարկությունը ծրագրում է Ադրբեջանին 10 նոր ԱՆ-178 տրանսպորտային ինքնաթիռ մատակարարել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ պատվիրատուն ադրբեջանական Silk Way Airlines ընկերությունն է: Կողմերը պայմանագիր են ստորագրել Կիեւում:
Մատակարարման ժամկետներն ու պայմանագրի այլ մանրամասներ դեռեւս չեն հրապարակվում: