Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին բարձրաձայնել է Ադրբեջանում իրավախախտումների մասին
ՄիջազգայինՄիջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հատուկ ուղեցույց է հրապարակել Ադրբեջանում Եվրոպական խաղերը լուսաբանել պատրաստվող լրագրողների համար:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az-ը, փաստաթղթում ներկայացված են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված առանցքային խնդիրները, կտրուկ վատթարացող իրավիճակը և այն, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունների գործողությունները հակասում Օլիմպիական խարտիային:
«Կառավարական ճնշումները այս խաղերը դարձնում են ոչ ճիշտ, և կարևոր է, որ լրագրողներն իմանան դա: Ուղեցույցում նկարագրվում է այլախոհությունը ճնշելու իշխանությունների արշավը»,- նշել են Human Rights Watch-ի ներկայացուցիչները` հիշեցնելով, որ ավելի քան 35 լրագրող, իրավապաշտպան և ակտիվիստ հայտնվել են բանտերում, իսկ ոմանք էլ ստիպված են եղել լքել երկիրը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության համոզմամբ` Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության սահմանափակումները և տեղի լրագրողների ձերբակալությունները դժվարացնում են օտարերկրյա մամուլի կողմից Եվրոպական խաղերի և երկրում տիրող իրավիճակի լուսաբանումը: