Օբաման ռուսներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ եւ պատրաստ է ՌԴ-ի հետ շարունակել երկխոսությունը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ռուսաստանցիներին շնորհավորում է Հաղթանակի օրվա առթիվ եւ պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել երկխոսությունը:Օբամայի՝ Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդական Սելեստ Ուոլանդերը դա հավաստել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանÕ ¨ կազմակերպված ընդունելության ժամանակ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Մեր նախագահը եւ ազգային անվտանգության հարցերով նրա օգնականը ինձ խնդրել են ռուս ժողովրդին շնորհավորանք փոխանցել ներկայիս հոբելյանի կապակցությամբ,- ասել է Ուոլանդերը, որն աշխատում է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության ապարատում:- Մեզ համար շատ թանկ են հիշողությունները, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ժողովուրդները համատեղ հաղթանակի հասան Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը այդ նռումով մոլորության մեջ լինի»: