Էրդողանը որոշել է ում ուղարկել Մոսկվայի Կարմիր հրապարակ
ՄիջազգայինՊաշտոնական Անկարան հաստատել է, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ ամյակին նվիրված միջոցառմանը կներկայանա Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի կամ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործ ակալությունը, այս մասին խոսվել է նախագահական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պատմաբանների ու ակադեմիկոսների հանդիպման ժամանակ:
Էրդողանը հայտնել է, որ իր կողմից արարողություններին մասնակցելուց հրաժարվելը որևէ կապ չունի թուրք-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հետ:
Այդուհանդերձ, ավելի վաղ թուրք փորձագետները նշել էին, որ պաշտոնական Անկարայի կողմից բարձր մակարդակով Ռուսաստանում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու իրական պատճառը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր Հայաստան և այստեղ արած հայտարարությունները: