Սերբիան հրաժարվում Է գազն ստանալ «Թուրքական հոսքով»
ՄիջազգայինՍերբիան հնարվոր չի համարում իր տարածքում «Թուրքական հոսք» խողովակաշարի շարունակման կառուցումը: Բելգրադն այս ուղղությունից գազ ստանալու մտադրություն չունի: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Ըստ որում նա նշել Է, որ «Հարավային հոսք» նախագծի իրագործումից հրաժարվելու Ռուսաստանի որոշումը կարող Է խնդիր դառնալ իր երկրի Էներգաանվտանգության համար:
Նիկոլիչի խոսքով՝ «Հարավային հոսքի» իրագործման դեպքում Սերբիան պետք Է լիներ տարանցիկ երկիր, որով գազը կմատակարարվեր Եվրամիությանը: «Մենք պետք Է լինեինք գազի հանգույց եւ տարանցիկ երկիր, եւ Սերբիայի տարածքով գազի տարանցումից շահույթը կլիներ զգալի»,- պարզաբանել Է նա:
Խոսելով «Թուրքական հոսքի» մասին՝ Նիկոլիչը նշել Է, որ «այդ խողովակաշարը պետք Է անցնի Հունաստանից Սերբիա, բայց այդ դեպքում սերբական կողմն արդեն պետք Է ինքը ֆինանսավորի խողովակաշարի իր հատվածի կառուցումը, չի լինի տարանցիկ երկիր եւ գազը կգնի որպես սովորական գնորդ»: