Հանդբոլի Հայաստանի պատանիների առաջնության առաջատարները Ալավերդու և Վանաձորի թիմերն են
ՍպորտՎանաձորում շարունակվող Հայաստանի հանդբոլի պատանիների առաջնության երրորդ օրը Լոռու մարզը ներկայացնող երեք թիմից հաղթանակ տոնեցին երկուսը:
Նախ Ալավերդու թիմը 21:13 հաշվով հաղթեց Գավառի հավաքականին: Երկրորդ խաղում նախաձառնությունն իրենց ձեռքն էին վերցրելԳյումրիի ներկայացուցիչները: Վերջիններս 16 գնդակի առավելությամ՝ 20:4 հաշվով, հաղթեցին Տաշիրի ներկայացուցիչներին: Ի դեպ, սա գյումրեցիների առաջին հաղթանակն էր առաջնությունում:
Հետաքրքիր պայքարում ընթացավ ԼՂՀ-Վանաձոր խաղը: Տանտերերը տարան իրենց երրորդ անընդմեջ հաղթանակը: Խաղն ավարտվեց 28 :22 հաշվով: Ալավերդին և Վանաձորն ունեն 6-ական միավոր:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: