«Ուլիս»-ը հաղթեց «Արարատ»-ին խոշոր հաշվով
Սպորտ«Ուլիս»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իրակլի Չեժիանը: Խաղակեսի վերջնամասում «Ուլիս»-ը զարգացրեց հաջողությունը և խփեց երկրորդ գնդակը: Արտակ Ալեքսանյանը 38-րդ րոպեին խփեց թիմի երկրորդ գոլը: «Արարատ»-ի կազմում հեղինակության գոլ խփեց Ալեքսանդր Ռակիչը: Հանդիպման վերջին րոպեին «Ուլիս»-ը խփեց նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Իրակլի Գեպերիձեն:
Այսօր կկայանա նաև առաջին խաղային օրվա երկրորդ հանդիպումը` «Բանանց»-ը կմցի «Միկա»-ի հետ: