Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ԵԱՀԿ Սերբական նախագահության աշխատանքային խմբի ղեկավարին
ՔաղաքականԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 8-ին ընդունել է ԵԱՀԿ սերբական նախագահության աշխատանքային խմբի ղեկավար, դեսպան Դեյան Շախովիչին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ սերբական նախագահության գերակայություններին և դրանց շրջանակում Հայաստանի հետ համագործակցությանը, այդ թվում տարածաշրջանային խնդիրների վե րաբերյալ: