Մովսիսյանը սրություն չի մտցնում խաղում. Ալեքսանդր Միրզոյան
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Թերեկի» դեմ խաղին:
«Մովսիսյանը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում և խաղաց այնպես, ինչպես նախորդ խաղերում: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրան դաշտ դուրս բերում, եթե մարդը սրություն չի մտցնում խաղում: Կարծում եմ՝ ինչ-որ խաղ են խաղում՝ ոչ ոքի չնեղացնելու համար: Պետք է վիրավորվի մարզիչը ֆուտբոլիստներից, ովքեր չեն կատարում իր տված առաջադրանքը: Իսկ վատ մարզավիճակի համար ֆուտբոլիստները պետք է վիրավորվեն միայն իրենք իրենցից»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է eurofootball.ru-ն: