«Ռեալ»-«Յուվենտուս». կանխատեսում են մարզիչները
ՍպորտՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղից առաջ երկու թիմերի մարզիչներն անդրադարձել են կայանալիք խաղին:
«Մենք մոտ ենք այն բանին, որ երկորդ անգամ անընդմեջ դուրս գանք եզրափակիչ և կարող ենք լինել այյն թիմը, որն երկու անգամ անընդմեջ ՉԼ հաղթող է դառնում: Մենք նաև գիտենք, որ հեշտ խնդրի առաջ չենք կանգնած: Պետք է խաղադաշտ դուրս գանք սառնասրտորեն և խաղանք ավելի ինտենսիվ, քան նախորդ խաղում էր: Գիտենք ինչ սպասել «Յուվենտուս»-ից, դժվար թե իտալացիները հրաժարվեն իրենց խաղաոճից»,-«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կարծիքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իտալական «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի կարծիքով, թիմը չի փոխելու իր խաղաոճը հարձակման գծում: «Մեծ հետաքրքություն առաջացնող հանդիպում եմ սպասում: Նմանատիպ խաղերում սխալ է մտածել միայն պաշտպանության մասին: Մեզ Բեռլին հասնելու համար մնացել է մոտ 95 րոպե: Մեզնից ոչ մեկ նման արդյունք չէր սպասում»,-ասել է Ալեգրին:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա մայիսի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Թիմերի նախորդ խաղում հաղթել էր «Յուվենտուս»-ը 2-1 հաշվով: