Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. նույն է, եթե ընտրություն կատարես մայրիկիդ և հայրիկիդ միջև. Դել Պիեռո
Սպորտ«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսսանդրո դել Պիեռոն չի ցանկանում համեմատել «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:
-Կարծում եմ` այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը փորձում է անել այն, ինչը մյուսն արդեն արել է: Դա սպորտում տեղի է ունենում մեծ մրցակցությունների ժամանակ:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե նրանցից ով է ավելի ուժեղ, ես դրան չեմ ցանկանում պատասխանել: Դա նույն է, եթե ընտրություն կատարես մայրիկիդ ու հայրիկիդ միջև,-Ալեսսանդրո դել Պիեռոյ խոսքերը մեջբերված են «AS»-ից: