«Միլանը» խզել է պայմանագիրը Ռոբինյոյի հետ
ՍպորտԻտալական «Միլանը» պաշտոնական կայքում հայտարարել է բրազիլացի հարձակվող Ռոբինյոյի հետ պայմանագիրը խզելու մասին՝ շնորհակալություն հայտնելով նրան համագործակցության համար եւ մաղթել հաջողություն:
31-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս բրազիլական «Սանտոսում»: Նա «Միլան» էր տեղափոխվել 2010-ին՝ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը: Ռոբինյոյի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված էր մինչեւ 2016 թվականը:
2015թ. հուլիսի 1-ին Ռոբինյոն կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Սպասվում է, որ բրազիլացին պայմանագիր կկնքի «Սանտոսի» հետ: