Անչելոտին որակազրկվել է երկու խաղով
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որակազրկվել է Իսպանիայի առաջնության երկու խաղով։ Այսպիսով, նա Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարողանա իր թիմին ղեկավարել պահեստայինների նստարանից։ Այս մասին հայտնում է իսպանական «El Mundo Deportivo» պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով, «Ռեալի» գլխավոր մարզիչը պատժվել է տեղական կարգապահական կոմիտեի կողմից Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղի ավարտից հետո (2:2) հանդիպման գլխավոր մրցավարի նկատմամբ հեգնական վերաբերմունքի համար։ Անչելոտին նախ ծափահարել էր նրան, ապա նմանատիպ կերպով գնահատել նաև երկրորդ մրցավարի աշխատանքը։