«Յուվենտուս»-ը դուրս թողեց ՉԼ գործող գավաթակիր «Ռեալ»-ին
ՍպորտՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Մադրիդ «Ռեալ»-ը չկարողացավ հաղթել Թուրինի «Յուվենտուս»-ին և ՉԼ գործող գավաթակիր դուրս մնաց հետագա պայքարից: Եզրափակչում կմրցեն «Բարսելոնա»-ն և «Յուվենտուս»-ը:
Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ հավաքականի «զուսպ» էին առաջին գծում: Սակայն առաջին խաղակեսի 22-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոները և նշանակված 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Ռոնալդուն: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց` «արքայական» ակումբի նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին «Ռեալ»-ի երբեմնի ֆուտբոլիստը` Ալվարո Մորատան վերականգնեց հաշվի հավասարությունը` 1-1:
Նախօրեին Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր էր նվաճել կատալոնական «Բարսելոնա»-ն, որը հաղթել էր Մյունխենի «Բավարիա»-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Բեռլինում հունիսի 6-ին: