Բուֆֆոնը՝ «Ռեալ» - «Յուվենտուս» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» - «Յուվենտուս» պատասխան հանդիպման (1:1) լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։ Այդ մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։
Հադիպման ժամանակ Բուֆֆոնի միակ բաց թողած գնդակը եղել է Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11-մետրանը, սակայն նա 4 անգամ հետ է մղել գնդակը մադրիդցիների վտանգավոր հարվածներից հետո և վստահ խաղացել տուգանային հրապարակում։