Chocolaterie Grégory Féret հրուշակեղենի գործարանը կվերանվանի թխվածքաբլիթը, որը բացասական արձագանք է գտել համացանցի օգտատերերի և ռասիզմի դեմ պայքարող կազմակերպությունների շրջանում, հայտնում է lenta.ru-ն՝ Libération-ին հղումով:
Խոսքը Bamboula և Negro շոկոլադե թխվածքաբլիթների մասին է: Երկու բառերն էլ ֆրանսերենում համարվում են վիրավորական և օգտագործվում են սևամորթ անձանց հասցեին:
Ընկերությունը որոշել է փոխել անվանումը մի շարք իրավապաշտպան կազմակերպություների քննադատությունից հետո, որոնց թվում են «Ֆրանսիայի սևամորթների միավորման խորհուրդ» (Conseil Représentatif des Associations Noires de France) և «Ելք գաղութատիրությունից» (Sortir du Colonialisme) կազմակերպությունները:
Bamboula և Negro անվանումով թխվածքներն արտադրվում էին Ֆրանսիայում մի քանի տասնամյակների ընթացքում, սակայն 1990 թվականին «Սոս Ռասիզմ» (SOS Racisme) կազմակերպություն ջանքերի շնորհիվ այն հանվեց արտադրությունից:
2009 թվականին Chocolaterie Grégory Féret հրուշակեղենի արտադրամասը կրկին սկսեց արտադրել վիրավորական անվանումով թխվածքները: