Անչելոտին՝ «Ռեալում» իր ապագայի մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է ակումբում իր ապագային:
«Հասկանում եմ, որ իմ ապագան մեծ հետաքրքրություն է առաջացնում, սակայն առջևում ևս երկու հանդիպում ունենք, որոնցում հաղթելու համար պետք է ներդնենք մեր ողջ ուժերը:
Քանի դեռ չենք անցկացրել մնացյալ երկու խաղերը, մենք չենք խոսի իմ ապագայի մասին: Իսկ դրանից հետո մենք բավարար ժամանակ կունենանք այդ հարցը քննարկելու համար:
Մեզ սպասվում է «Էսպանյոլի» դեմ շատ կարևոր խաղ: Մենք կպայքարենք, քանի դեռ չեմպիոն դառնալու շանս կա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն: