Ո՞ր թիմերի դարպասն է ավելի շատ գրավել Մեսսին
Սպորտ«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կատալոնական թիմում արդեն 400-ից ավելի գոլ է խփել: Ներկայացնում ենք իսպանական յոթ թիմի, որոնց արգենտինացին ավելի հաճախ է տխրեցրել:
6-7. Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ անցկացրած 21 խաղում Մեսսին 15 գոլ է խփել: Ուշագրավ է, որ Մեսսին «Ատլետիկին» երբեք չի պարտվել՝ 15 հաղթանակ, 6 ոչ-ոքի:

6-7. «Խետաֆեի» դեմ խաղերին Մեսսին մասնակցել է 18 անգամ և խփել է 15 գոլ:

5. «Վալենսիան» ևս Մեսսիի սիրելի թիմերի շարքում է: «Չղջիկների» հետ 21 խաղում Լեոն 16 գոլ է խփել:

4. «Օսասունայի» դարպասը Մեսսին գրավել է 19 անգամ` մասնակցելով 17 խաղի:

3. «Ռեալի» դեմ 30 խաղում Մեսսին 21 գոլ է խփել և կատարել է 13 արդյունավետ փոխանցում:

1-2. Մադրիդյան մյուս գրանդը` «Ատլետիկոն» ևս Լիոնել Մեսսիի նախընտրած թիմերի ցանկում է: «Ատլետիկոյի» դեմ 25 խաղում Մեսսին 22 գոլ է խփել:
