«Բարսելոնա»-ն 23-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ն 23-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն` հերթական տուրում հաղթելով Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Արգենտինայի ազգային թիմի անդամ Լեո Մեսսիի միակ գնդակը 37-րդ տուրում հաղթանակ բերեց «Բարսելոնա»-ին: Սա կատալոնական ակումբի 3 հնարավոր տիտղոսներից մեկն է` հաշվի առնելով, որ «Բարսելոնա»-ն դեռ հանդես կգա Իսպանիայի գավաթի խաղարկությունում և «Չեմպիոնների լիգա»-ի եզրափակիչում կխաղա Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: Վերջին տուրից առաջ Մադրիդի «Ռեալ»-ն իր համար ապահովել է փոխչեմպիոնի կոչումը, իսկ երրորդ տեղում կլինի Մադրիդի «Ատլետիկո»-ն:
Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Վերջին տուրում «Բարսելոնա»-ն կխաղա «Դեպորտիվո»-ի հետ` «Կամպ Նոու» մարզադաշտում: