Մուրադ Յակինը «Սպարտակ»-ից կարող է հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո
ՍպորտՄոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը կհեռանա մայրաքաղաքային ակումբից` մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին գրում է ռուսական Sport-express պարբերականը: Շվեյցարացի մասնագետը, ըստ ամենայնի, պաշտոնը կլքի միցաշրջանն ավարտին հասցնելուց հետո միայն` անկախ նրանից, որ «Սպարտակը» հերթական տուրում խայտառակ պարտությու ն կրեց Բանակի կենտրոնական մարզական ակումբից:
Մուրադ Յակինի պայմանագիրը «Սպարտակ»-ի հետ կնքված է մինչև 2016 թվականը: