Ուկրաինայի Գերագույն ռադայի փակ նիստում պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վալերի Գելեթեյի տեղակալ Իվան Ռուսնակը, հայտնում է gazeta.ru-ն՝ obozrevatel.com-ին հղումով:
«Սվոբոդա» խմբակցության պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն Facebook-յան էջում Ռուսնակին պաշտպանության նախարարի պաշտոնակատար է անվանել՝ ներբեռնելով նրա լուսանկարը: