Բենզեմային խոշոր տուգանք է սպասվում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման առանց վարորդական իրավունքի մեքենայի ղեկին նստելու համար հայտնվել է ոստիկանությունում, հաղորդում է «AS» պարբերականը։
Արդյունքում, ինչպես հաղորդում է աղբյուրը, նա մոտ օրերս ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ և բացատրություն տալ։ Բենզեմային սպառնում է շատ մեծ տուգանք, քանի որ նա առաջին անգամ չէ, որ խախտում է փողոցային երթևեկության կանոնները։ Մարտի 15-ին նա տուգանվել էր 18.000 եվրոյով արագության գերազանցման համար և ութ ամսով զրկվել մեքենա վարելու իրավունքից։
Բենզեման արդեն երրորդ անգամ է բռնվել մեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի նստելու համար։