Հայ շախմատիստ Իրինա Գևորգյանը գերազանց է հանդես եկել Ուզբեկստանի առաջնությունում
ՍպորտՖԻԴԵ-ի վարպետ Իրինա Գեւորգյանը գերազանց է հանդես եկել Տաշքենդի մրցաշարում:
Իրինա Գեւորգյանը Տաշքենդում անցկացված Ուզբեկստանի կանանց առաջնությունում չի կրել ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, բաժանել է 1-2-րդ տեղերը միջազգային վարպետ Սարվինոզ Կուրբոնբոեւայի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով՝ Գեւորգյանին շնորհվել է արծաթե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: