Յոհան Կրոյֆը խոսել է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի տարբերությունների մասին
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ և հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆը խոսել է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև եղած տարբերությունների մասին:
«Նայելով «Ռեալ»-ի մասնակցույամբ վերջին հանդիպումները՝ ես սկսեցի կասկածել, թե արդյոք «Ռեալ»-ի ֆուտբոլիստներից որևէ մեկը ուրախանո՞ւմ է իր թիմակիցների խփած գոլերի ժամանակ: Իսկ ահա «Բարսելոնա»-ում բոլորն են ցանկանում, որ իրենց թիմակիցները գոլերի հեղինակ դառնան: Ահա սա է տարբերությունը «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի մեջ»,-Կրոյֆին հղում է կատարում The Telegraf-ը:
«Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աչքի էր ընկել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում, երբ իր թիմակից Ալվարո Արբելոայի գոլ խփելուց հետո պորտուգալացին չշնորհավորեց վերջինիս: Հարձակվողը մոտ էր Արբելոային և ինքը կարող էր գոլ խփել, բայց չհաջողվեց: