Ձևավորվել են ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները
ՔաղաքականԼՂՀ 6-րդ Գումարման Ազգային ժողովի այսօրվա` մայիսի 21-ի անդրանիկ նիստում, ձևավորվել են մշտական հանձնաժողովները: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, անցկացված քվեարկությունների արդյունքում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արզիկ Մխիթարյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ` Արպատ Ավանեսյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն) , Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Ռուսլան Իսրայելյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Ջիվանյան («Ազատ հայրենիք» կուսակցություն), Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արամ Գրիգորյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն), իսկ Պաշտպանության անվտանգության, օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախ ագահ` Ժաննա Գալստյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն կուսակցություն):
Այս պահին ընթանում է ԱԺ նշված հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուների քվեարկությունը: