Աբովյանում քաղաքապետի թեկնածուին ստիպել են հետ վերցնել ինքնաբացարկի դիմումը
ՔաղաքականPressMedia.am-ը գրում է.
Աբովյան քաղաքում սպասվող ընտրություններին ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետի թեկնածու Արթուր Գեղամի Հարությունյանը, ով կրում է քաղաքապետի հիմնական թեկնածուներից Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի հետ նույն անուն, ազգանուն, հայրանունը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողով, սակայն ինքնաբացարկից ժամեր անց հետ է վերցրել իր դիմումը՝ ընտրություններին կրկին մասնակցելու նպատակով:
Դեպքին քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ ինքնաբացարկի դիմումից հետո Արթուր Հարությունյանին հանդիպել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը և ճնշումների ու սպառնալիքների միջոցով ստիպել հետ վերցնել ինքնաբացարկի դիմումը:
PressMedia.am-ին հայտնի դարձավ, որ Աբովյան են ժամանելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ՝ միջադեպը պարզելու առաքելությամբ: