Շումախերի առողջական վիճակը լավանում է
Սպորտ«Formula-1»-ի յոթակի չեմպիոն, լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական փոփոխություն կա:
Այս մասին հայտարարել է մարզիկի մենջերը:
Սաբինա Կեմը մասնավորապես նշել է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Շումախերի առողջական վիճակը լավանում է: Սակայն ամբողջական վերականգնումը շատ երկար կտևի»,-Կեմի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ ավտոարշավորդը 2013 թ-ին գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք էր ստացել Ալպերում դահուկով սահելու ժամանակ։