Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում
ՍպորտՇախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին, իսկ Մարիա Կուրսովան հաղթեց: Մյուսները` Գալոյանը, Մկրտչյանը, Գաբոյանը, Ղուկասյանը, Հայրապետյանը ոչ-ոքի խաղացին:
Այս տուրերից հետո առաջատարը 5 միավորով Սանդուն է: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Գաբոյանը 9-րդ տեղում էր, իր հավաքած 3,5 միավորով: