Մեզ դիմակայում էր վերջին տարիների ամենաուժեղ Ռեալը. Լուիս Էնրիկե
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելը։
«Այդ տիտղոսը ցուցադրում է այն աշխատանքը, որը կատարել ենք ամբողջ մրցաշրջանի արդյունքում։ Չի կարելի հաղթել առաջնությունում, եթե չեք ցուցադրում ամենակայուն խաղը։ Հիանալի հանդես եկանք ողջ մրցաշրջանի ընթացքում, հատկապես, հաշվի առնելով այն, որ մեզ դիմակայում էր վերջին տարիների ուժեղագույն «Ռեալը»։ Մադրիդցիները մինչեւ վերջ պայքարում էին տիտղոսի համար եւ մեզ համար խնդիրներ ստեղծում։ Այդ պատճառով տիտղոսի արժեքը մեզ համար ավելի մեծ է դառնում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։