15 օրից կհանդիպենք «Կամպ Նոուում», որպեսզի տոնենք Չեմպիոնների լիգայում հաղթանակը. Էնրիկե
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության վերջին տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղից (2:2) հետո դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին:
-Նախ ցանկանում եմ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և ակումբի բոլոր աշխատակիցներին: Երկրորդ, ես գիտեմ, որ դուք` երկրպագուներդ, հավատարիմ եք թիմին: Ցանկանում եմ նաև ձեզ շնորհավորել:
Շնորհակալ եմ աջակցության և վստահության համար: 15 օրից կհանդիպենք «Կամպ Նոուում», որպեսզի տոնենք Չեմպիոնների լիգայում հաղթանակը,-Էնրիկեի խոսքերը մեջբերված են «AS»-ից:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դարձել է Իսպանայի չեմպիոն, մայիսի 30-ին Իսպանիայի գավաթի համար մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, իսկ հունիսի 6-ին կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը: