Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը մեկնաբանել է Թուրքիայից ընկերական խաղում 1:2 հաշվով կրած պարտությունը։ Ինչպես նաեւ մասնագետը խոսել է սեպտեմբերի 7-ին՝ Հայաստանի դեմ կայանալիք Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին:
Դանիական ԶԼՄ-ները նշում են, որ Օլսենը դեռ տեղյակ չէ, թե ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ առաջիկա խաղին:
«Հույս ունեմ, որ Ագերը եւ Էրիկսենը պատրաստ կլինեն Հայաստանի դեմ հանդիպմանը: Այս պահին դեռ չգիտենք, թե ովքեր են ի վիճակի մասնակցել սեպտեմբերի 7-ին նախատեսված խաղին»,-նշել է Օլսենը:
Փորձառու դանիացին դժգոհ է Թուրքիայի հետ խաղում գրանցված արդյունքից, սակայն գտնում է, որ Դանիան ի վիճակի է հաղթել Հայաստանին. «Առաջին խաղակեսում մենք լավ գործեցինք, ցույց տվեցինք, որ թիմ ունենք: Այդպես գործելու դեպքում կհաղթենք Հայաստանին:
Երկրորդ խաղակեսում շատ փոփոխություններ եղան: Մրցակիցը սկսեց գործել 3-4-3 տակտիկական դասավորությամբ, ինչից հետո մենք խնդիրներ ունեցանք: Սկսեցինք գործել 4-4-2 դասավորվածությամբ: Գիտեինք, որ երկրորդ խաղակեսում բարդ է լինելու, քանի որ կային մի շարք նոր խաղացողներ»:
Օլսենը՝ նաեւ գովասանքի խոսքեր է ուղղել հարձակվող Նիկլաս Բենդտների հասեցին, ով փոխարինվել է 63-րդ րոպեին. «Վեց ամիս առաջ Լոնդոնում Անգլիայի հետ խաղի համեմատ, մենք տեսանք լրիվ այլ Բենդտներ: Նա ավելի շատ էր մտնում պայքարի մեջ եւ տիրում գնդակին: Հնարավոր է, որ նա Հայաստանի հետ խաղում եւս մեկնարկային կազմում լինի: Եթե ոչ, ապա կարող է փոխարինման դուրս գալ»: