Պիրլոն բանակցում է «Նյու Յորք Սիթիի» հետ
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է կարիերան շարունակել ամերիկյան ՄԼՍ լիգայում։
36-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Նյու Յորք Սիթիի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաև Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է քաթարյան «Ալ Ջայշա» ակումբը, բայց ֆուտբոլիստն ինքը հակված է տեղափոխվելու ԱՄՆ, հաղորդում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։