Նիկիտա Սիմոնյանը` «Սպարտակ»-ի հնարավոր մարզչի մասին
ՍպորտՀայկական ֆուտբոլի լեգենդ, Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը կարծիք է հայտնել, թե ով կարող է գլխավորել «Սպարտակ»-ը:
«Ինչ վերաբերում է գլխավոր մարզչին, ապա ես չէի վազի արտասահմանցի մասնագետի հետևից: Չէ՞ որ կան Չերչեսովը, Ալենիչևը, Ռախիմովը, ուրիշներ: «Կրասնոդար»-ում աշխատում է Տիխոնովը: Ես գլխավորում եմ մարզիչներին արտոնագրեր տվող կառույցը և տեսել եմ, թե ինչպես է վերջինս տիրապետում իրավիճակին»,- Սիմոնյանի խոսքից մեջբերում է անում Sport-express կայքը:
Մոսկվայի «Սպարտակ»-ը պատրաստվում է հրաժարվել ներկայիս մարզիչ Մուրադ Յակինի ծառայություններից և հնարավոր թեկնածուներ է փնտրում: