«Ռեալը» Պոգբային տարեկան 18 մլն եվրո է առաջարկել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային առաջարկ է արել պայմանագրի հետ կապված։
Մադրիդյան ակումբը Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստին պատրաստ է առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 18 մլն եվրո վարձատրությամբ, գրում է «AS»-ը՝ հղում կատարելով «La Stampa» պարբերականին։
Լրատվամիջոցների տեղեկություններով, «Բարսելոնայի» մարզական տնօրեն Արյեդո Բրայդան գտնվում է Թուրինում և նույնպես պատրաստվում է Պոգբայի վերաբերյալ բանակցություններ վարել «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ։