Անխել դի Մարիան հայտնվել է «Բավարիայի» դիտակետում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերը գնելու տարբերակը:
«Daily Mirror»-ը հաղորդում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից հետո «Բավարիան» պաշտոնական առաջարկ կանի «Մանչեսթեր Յունայթեդին»: 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը և հավանական պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է քննարկել դի Մարիայի տրանսֆերը վաճառելու տարբերակը, եթե շահավետ առաջարկ ստանա:
Հավելենք, որ Անգլիայի 2014-15թթ. առաջնությունում Անխել դի Մարիան մասնակցել է 28 խաղի, խփել է 3 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում: