Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության վերջին տուրից առաջ 3-րդ տեղում է
ՍպորտՎրաստանում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը նախավերջին տուրից հետո զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Նա 10-րդ տուրում առավելության հասավ Մելիայի նկատմամբ: Մյուս շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին: Ոչ-ոքի խաղացին Լիլիթ Գալոյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը :
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանույշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 19-30-ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: