«Սպարտակ»-ը և Յակինը փոխադարձ համաձայնության են եկել պայմանագրի խզման վերաբերյալ
ՍպորտՄոսկավայի «Սպարտակ»-ը և թիմի մարզիչ Մուրադ Յակինը երկողմանի համաձայնության են եկել պայմանագրի խզման վերաբերյալ: Նոր մրցաշրջանին «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները կսկսեն նոր մարզիչի գլխավորությամբ, որի մասին «Սպարտակ»-ի տնօրենների խորհուրդը որոշում կկայացնի առաջիկա մի քանի օրերին: Ըստ ակումբի` Յակինը չի կատարել իր առջև դրված խնդիրները և ժամանակն է փոփոխությունների: Այս մասին գրում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:
Մուրադ Յակինը «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնեց նախորդ տարվա հունիսին: «Սպարտակ»-ը շնորհակալություն է հայտնել Յակինի համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում: