«Բորուսիա»-ն պարտվեց Գերմանիայի գավաթի եզրափակչում
Սպորտ Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիա»-ն առավելության չհասավ «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ: «Բորուսիա»-«
Դորտմունդցիներին հաջողվեց մեկնարկային րոպեներին առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 5-րդ րոպեին` ստանալով գնդակը Կագավայից, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պիեռ-էմերիկ Օբամեյանգը: Սակայն խաղի 21-րդ րոպեին «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները ստանդարտ դիրքի խաղարկումից հետո հավասարաեցրին հաշվի տարբերությունը:10 րոպե անց «Վոլֆսբուրգ»-ը նաև կրկնապատկեց հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Քևին դե Բրուենը: Իսկ ահա 37-րդ րոպեին «Վոլֆսբուրգ»-ի կազմում թիմի երրորդ գնդակը խփեց Բաս Դոստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրորդ կեսում երկու թիմերն էլ բավականին բաց ֆուտբոլ էին խաղում, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց և «Բորուսիա»-ի պարտվեց 1-3 հաշվով:
Ի դեպ, սա «Բորուսիա»-ի երկարամյա մարզիչ Յուրգեն Կլոպի վերջին պաշտոնական հանդիպումն էր դորտմունդցիների գլխավոր մարզչի պաշտոնում: