Տիբեթի հոգևոր առաջնորդը չեղյալ է հայտարարել Հարավային Աֆրիկա կատարելիք այցը` Նոբելյան մրցանակի դափնեկիրներին հանդիպելու համար, քանի որ չի կարողացել վիզա ստանալ:
Ինչպես գրում է The Telegraph-ը` Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ենթարկվելով Չինաստանի ճնշմանը, մերժել է Դալայ Լամային վիզա տրամադրել` ստիպելով վերջինիս՝ չեղարկել իր մասնակցությունը Նոբելյան դափնեկիրների հանդիպմանը Քեյփթաունում:
Սա 2009-ից ի վեր արդեն երրորդ անգամն է, որ ՀԱՀ-ը մերժում է վիզա տրամադրել Տիբեթի հոգևոր առաջնորդին:
Ինչպես գրում է աղբյուրը` Չինաստանը Դալայ Լամային դաժան կործանարար է համարում, ով մտադիր է կործանել երկիրը, և այն երկիրը, որը վիզա է տրամադրում Դալայ Լամային, արժանանում է Չինաստանի կատաղությանը: