Միշել Պլատինին մեկնաբանել է Բլատերի հրաժարականի որոշումը
ՍպորտԵվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի հրաժարականի մասին որոշմանը:
«Դա եղել է դժվար որոշում, համարձակ որոշում և ճիշտ որոշում»,-Պլատինիի խոսքերը մեջ է բերում BBC-ին:
ՖԻՖԱ-ի՝ օրեր առաջ վերընտրված նախագահ Ժոզեֆ Բլատերը հեռանում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից: Բլատերը հրաժարականի դիմում կներկայացնի ՖԻՖԱ-ի արտահերթ հրավիրված կոնգրեսի ժամանակ: ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը: Վերջինս արդեն 5-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահը` Ժոզեֆ Բլատերը, և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը:
Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: ՖԻՖԱ-ի նախագահի հետ կապված վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրեցին` մեղադրելով նրան և՚ ձայներ գնելու, և՚ կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են` Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2002 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Քաթարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների: