Նախագահն ԱԺ-ի ընդունած օրենքներ է ստորագրել
ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օ րենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: