Հայաստանի կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալու արձանագրությունը
ՔաղաքականՀայաստանը հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի միանալու արձանագրությանը: ՀՀ կառավարությունը հաստատեց «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը:
Գործադիր մարմինը հունիսի 4-ին հրավիրված նիստում ընդունեց նաև «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրություններին հավանություն տալու հարցը: