Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահաջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակ, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը:
Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը նահաջել է 7 հորիզոնականով: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Բելգիան, երրորդն Արգենտինան է: Տասնյակում հայտնվել են նաև Կոլումբիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:
Հայաստանի հավաքականն իր հերթական հանդիպումը կանցկացնի արդեն հաջորդ շաբաթ` հունիսի 13-ին մրցելով Պորտուգալիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: