Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Ի՞նչու Մոսկվա կինոթատրոնը 10 օր անց վարձույթից հանեց «Սպանել 15 րոպեում» ֆիլմը. պրոդյուսերի և կինոթատրոնի մեկնաբանությունների սկանդալային հակասությունը

Blognews.am-ը գրում է.

«Սպանել 15 րոպեում» ֆիլմը մի քանի օր կինոթատրոններում ցուցադրվելուց հետո հանվել է հիմնական սեանսից։ BlogNews.am-ն այս մասին խոսեց ֆիլմի պրոդյուսեր, մտահղացման հեղինակ, գլխավոր դերակատար Էդուարդ Փոռեյանի և Մոսկվա կինոթատրոնի ներկայացուցչի հետ։ Ըստ նրա՝ ֆիլմը վաճառել է, և դա է պատճառը, որ այն այլևս կինոթատրոններում չէ։ Նա պնդեց, որ ի սկզբանե ցանկացել է, որպեսզի ֆիլմն ընդամենը  տասն օրով  լինի էկրաններին։

Հետաքրքիր է, որ Մոսկվա կինոթատրոնից ստացած պատասխանը տրամագծորեն տարբերվում էր Էդուարդի պնդումից։ Կինոթատրոնի մենեջեր Անահիտ Խաչատրյանը BlogNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած ֆիլմի՝ էկրաններին մնալու տևողությունը կախված է հանդիսատեսի հաճախելիությունից։ «Քանի որ այդ ֆիլմի այցելություններն այդքան էլ շատ չէին, մենք նպատակահարմար գտանք այն ավելի շուտ հանել վարձույթից։ Պատճառը միայն դա էր։ Այդպես որոշեցինք, քանի որ մեզ համար կարևոր է, որ սեանսը կայանա»,- ասաց նա ու հավելեց, որ ֆիլմի սեանսը նախ պակասեցրել են, այնուհետև՝ հանել։ Ֆիլմը մեծ Էկրան է բարձրացել մայիսի 20-ին, սեանսից դուրս է եկել մայիսի 31-ից:

Չնայած շատերը կարող են կասկածել, որ ֆիլմն իրականում վաճառվել է, Էդուարդը չցանկացավ պատասխանել հարցին, թե ում է վաճառել ֆիլմը, ասելով, թե  դա գաղտնիք է։ «Պրոյեկտը վաճառվել է, որպեսզի ուրիշ երկրում նույն կերպ ֆիլմ նկարվի»,- վստահեցրեց նա։

Դիտարկմանը, որ շատ քննարկվեց, որ հենց իրենց ֆիլմն է այլ երկրից վերցված, ինչպե՞ս է արտասահմանյան ինչ-որ կազմակերպություն ցանկացել ձեռք բերել այն, նա պատասխանեց. «Այն ոչ թե մի, այլ մի քանի ֆիլմից է վերցված։ Իդեան է նման, սակայն սցենարային լուծումները մերն են։ Այսօր Հայաստանում բոլորն էլ  վերցնում են սցենարները։ Մեր իդեաները դուր էր եկել տվյալ կազմակերպությանը»։

Ինչ վերաբերում է հանդիսատեսի բացասական արձագանքին՝ Էդուարդը չհամաձայնեց, որ այդպիսիք եղել են։ «Ով դիտել է ֆիլմը, դրական տպավորություն է ստացել։ Խոսակցություններ կային կապված ֆիլմի ժամանակ ծիծաղելու հետ, սակայն ֆիլմում շատ տեղեր հումորային էին»,- կարծում է պրոդյուսերը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հանդիսատեսն ամենից շատ ծիծաղում էր մարտական տեսարանների վրա, Էդուարդն ասաց, որ Ջեկի Չանն էլ է անում մարտական բեմադրություն։ «Մարտական տեսարանների ժամանակ էլ կարելի է հումոր անել, որ մարդն ավելի թեթև տանի այն։ Անպայման չէ դա շատ լուրջ լինի,- ասաց նա՝ հավելելով, որ ֆիլմը համարում է միանշանակ հաջողված։

Ամեն դեպքում Էդուարդը խոստովանեց, որ հանդիսատեսի քանակն այն չէր, ինչ ինքը պատկերացնում էր։ «Ես չեմ հանձնվում, ես այն արել եմ մաքսիմալ լավ։ Ես արել եմ իմ կյանքի գործն ու գոհ եմ իմ արած աշխատանքից։ Դա ամենակարևորն է, նշանակում է՝ մյուսներն էլ գոհ կմնան, իսկ ովքեր չեն գնահատում, իրենց խնդիրն է»,- ասաց նա։

Էդուարդը միշտ նշում է, որ Հայաստանում առաջին անգամ է մարտական բեմադրությամբ ֆիլմ նկարահանվել։ Հարցին, իսկ Գոռ Վարդանյանի ֆիլմերում չկայի՞ն այդպիսի տեսարաններ, նա պատասխանեց. «Ես Գոռ Վարդանյանի դեմ ոչինչ չունեմ։ Նա ներկայացնում է իր ֆեդերացիան և իր կարատեն։ Ըստ նրա՝ այդ ամենը ճիշտ է, ես հարգում եմ իր աշխատանքը։ Ես արել եմ այն, ինչ արել եմ։ Մի կինոքննադատ ասում էր՝ տեսարաներն ուռճացված են, ես չգիտեմ՝ ով ոնց է աշխատացնում իր մարտական բեմադրությունը, ես 5 տարի սովորել եմ  M.A.F. կինոակադեմիայում, աշխատել եմ Ուկրաինայում, Մոսկայում և ինձ թվում է՝ ավելի շատ բան եմ հասկանում։ Մարտական բեմադրությունը միայն կարատե ցույց տալով չէ, այն պետք է ամեն ինչ ունենա՝ փիլիսոփայություն, իմաստ, հումոր, իսկ  ուղղակի կարատե ցույց տալը ես մարտական բեմադրություն չեմ համարում»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը