Շարմազանովը ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Թուրքիայի համար անելիք չի տեսնում
ՔաղաքականԱդրբեջանն ամեն կերպ ցանկանում է Թուրքիային ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն Թուրքիան այդտեղ որևէ անելիք չունի: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն առաջարկել է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմը:
«Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հանդես է եկել նման առաջարկով: Սակայն պետք է նախ ասեմ, որ բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ, որ Ադրբեջանը երբ ուզենա, նման առաջարկներ անի: Երկրորդը, ինչը ես շատ եմ կարևորում, այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Մինսկի խմբի եռանախագահողների գործող ձևաչափն ամենաօպտիալն է»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ պարզից էլ պարզ է Ադրբեջանի ձգտումը՝ Թուրքիայի խցկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց, ինչն անհնար է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան բանակցային գործընթացում որևէ անելիք չունի և չի էլ կարող ունենալ: